Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Ի՞նչ անել քրտնախաշի դեպքում. news.am

Ի՞նչ անել քրտնախաշի դեպքում. news.am

Քրտնախաշը հաճախ երեխաների հետ է ասոցացվում, չնայած այն կարող է, նույն հավականությամբ, չափահաս մարդկանց մոտ էլ ի հայտ գալ: Մասնավորապես, երբ խոսքը շոգ եւ խոնավ եղանակի ազդեցությանն է վերաբերում: Քրտնախաշի առաջացման պատճառն այն է, որ գերքրտնարտադրության արդյունքում, մաշկի ծակոտկիները խցանվում են եւ արտազատվող քրտինքը մաշկի արտաքին շերտի տակ է մնում:

 

Արդյունքում էլ խցանված հատվածի շրջակա հյուսվածքները գրգռվում են եւ կարմրություն ձեռք բերում:Հետեւապես, գերքրտնարտադրությունից խուսափելու նպատակով, շոգ եղանակին հատկապես ակտիվ երեխաները չպետք է հաստ կամ չշնչող շորեր կրեն:

Փոքրիկ բշտիկներ

Քրտնախաշի առաջացման դեպքում մաշկի կարմրությամբ աչքի ընկնող հատվածի կենտրոնում կարող են փոքրիկ բշտիկներ հայտնվել: Երբեմն էլ գրգռված մաշկը կարող է ուժեղ քոր կամ փշոտության զգացում առաջացնել:

Չափահաս մարդկանց մոտ, որպես կանոն, մաշկի ծալվող եւ հագուստի հետ կոշտ շփման մեջ մտնող հատվածներն են քրտնախաշի ենթարկվում: Իսկ ահա երեխաների պարագայում տհաճ ցանը կամ կարմրությունը կարող է պարանոցին, ուսերին եւ կրծքավանդակին ի հայտ գալ: Թեեւ թեւատակերը, արմունկի ծալվող մասերը եւ աճուկը եւս չեն բացառվում:  

Քրտնախաշի առաջացման գործոններից են.

 

  • Շոգ, խոնավ եղանակը
  • Ֆիզիկական ակտիվությունը, ծանր ֆիզիկական վարժությունները, ծանր աշխատանքը կամ ցանկացած գործողություն, որ կարող է գերքրտնարտադրության հանգեցնել
  • Հագուստի այն միջոցները, որոնք չեն կարող օդի անցանելիություն եւ քրտնքի գոլորշիացում ապահովել
  • Քրտնագեղձերի աշխատանքի խթանում ենթադրող դեղամիջոցները
  • Անհամարժեք շատ կամ ծանր հագուստի, գիշերային ժամերին էլ՝ մի քանի վերմակների ազդեցությամբ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը
  • Քսուքների՝ չափազանց հաստ շերտով օգտագործումը
  • Թերհաս քրտնազատությունը, որ գլխավորապես նորածինների մոտ է նկատելի


Հակազդեցություն

Եթե երեխայի մոտ քրտնախաշ եք նկատում, հարկավոր է անհապաղ հովացման գործընթաց ձեռնարկել: Մասնավորապես, քրտինքը սրբիչով մաքրելու փոխարեն, փորձեք մաշկի գրգռված հատվածը օդափոխիչի կամ օդորակիչի ազդեցությանը ենթարկել: Զով ջրով լոգանքը եւս կարող է օգտակար լինել:

Քրտնախաշի հետքերը, որպես կանոն, առանց մաշկին որեւէ տեւական վնաս պատճառելու, մի քանի օր անց անհետանում են:

Բժշկի օգնությանը դիմել հարկավոր է միայն այն պարագայում, եթե ախտանշանները չեն անցնում, ավելի են վատթարանում կամ ինֆեկցիայի  դրսեւորումներն են ձեռք բերում, որպես օրինակ`

 

  • Ուժեղ ցավ, այտուցվածություն, կարմրություն կամ ախտահարված հատվածի շրջանում ջերմության բարձրացում
  • Թարախային արտադրություն
  • Այտուցված ավշային  հանգույցներ՝ թեւատակի, պարանոցի կամ աճուկի հատվածում
  • Մարմնի նորմայից բարձր կամ ցածր ջերմաստիճան

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. mamablogg.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ